10:45 19 մայիսի, 2020Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն իր հայրենակիցներին կոչ է արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսի համավարակին:
«Ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին՝ դաղստանցիներին, և կոչ անել նրանց լուրջ վերաբերվել կորոնավիրուսին: Հիվանդանոցները լիքն են, շատ մարդիկ են մահացել, շատերն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Վիճակը շատ ծանր է: Անձամբ իմ ծանոթներից ու բարեկամներից ավելի քան 20 հոգի վարակված է կորոնավիրուսով: Պետք է մտածենք մեր մեծերի մասին և հետևենք բժիշկների ցուցումներին:
Մենք պետք է միավորվենք և միասնականությամբ հաղթահարենք այդ դժվարությունը»,- ասել է Նուրմագոմեդովը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մոտ ևս ախտորոշվել է կորոնավիրուս: Մայիսի 13-ին նա գլխուղեղի կաթված էր ստացել, ունի թոքաբորբ, միացված է թոքերի օդափոխության սարքին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.