21:09 18 մայիսի, 2020Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայր եւ մարզիչ, 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մոտ հաստատվել է կորոնավիրուս, հաղորդում է championat.com-ը հղում անելով Mash տելեգրամ-ալիքի վրա։
Մայիսի 13-ին նա գլխուղեղի կաթված էր ստացել, ունի թոքաբորբ, միացված է թոքերի օդափոխության սարքին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գտնվում է կոմայի մեջ: Ռուսաստանի վաստակավոր մարզիչը մայիսի 3-ին Դաղստանից տեղափոխվել էր Մոսկվա։
Աբդուլմանապ Նուրմագոմեդովի սաներից 18-ը դարձել է մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն։ Այդ նվաճումն ընդգրկվել է ռեկորդների Գինեսի գրքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.