Լա Լիգան կվերսկսվի հունիսի 12-ին

11:09   18 մայիսի, 2020

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի հունիսի 12-ին:

«Նախնական որոշմամբ՝ Լա Լիգան կվերսկսվի հունիսի 12-ին: Ֆուտբոլիստները պետք է պահպանեն անվտանգության բոլոր կանոնները և հետևեն առողջապահական գերատեսչությունների ցուցումներին»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Շոգից պաշտպանվելու նպատակով հանդիպումներ կանցկացվեն նաեւ ուշ երեկոյան՝ մեկնարկը տեղական ժամանակով 23։00-ին։

Առաջնությունը պետք է ավարտվի հուլիսի 29-ին, քանի որ ՈւԵՖԱ-ն մտադիր է օգոստոսի 2-ից վերսկսել եվրագավաթային մրցաշարերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։