«Բավարիան» մրցաշրջանը վերսկսեց հաղթանակով

21:53   17 մայիսի, 2020

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերսկսումից հետո շարունակվում է 26-րդ տուրը։ Չեմպիոն «Բավարիան» Բեռլինում մրցեց «Ունիոնի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Մյունխենյան ակումբին հաղթանակ բերեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու եւ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի գոլերը։

«Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։ «Ունիոնը» 12-րդն է՝ 30 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ունիոն» - «Բավարիա»՝ 0։2 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 40, 11մ, Բենժամեն Պավար, 80

«Քյոլն» - «Մայնց»՝ 2։2

Մարկ Ուտ, 6, 11մ, Ֆլորիան Կայնց, 53 - Տայվո Ավոնիյի, 61, Պյեր Կունդե, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։