«Փյունիկն» ու «Նոան» ոչ ոքի խաղացին ստուգողական խաղում

16:08   16 մայիսի, 2020

Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից առաջ «Փյունիկն» ու «Նոան» ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ստուգողական հանդիպում են անցկացրել:

Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Փյունիկի» հիմնական թիմի կազմում առաջին գոլը խփեց 16-ամյա Լևոն Վարդանյանը, իսկ «Նոայի» կազմից աչքի ընկավ Պավել Դեոբալդը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։