Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին

16:10   15 մայիսի, 2020

Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի նիստում որոշում է ընդունվել շարունակել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը: 

Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին: 

Հիշեցնենք, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում ֆուտբոլային մրցաշրջանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել էր մարտի սկզբին:

Ռուսաստանի առաջնության 22 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 50 միավորով գլխավորում է «Զենիթը», որին հաջորդում են 41-ական միավոր ունեցող «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարը»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.