Լեւոն Արոնյանն աշխարհի ուժեղագույնների հետ կմասնակցի Lindores Abbey Rapid Challenge-ին

19:54   14 մայիսի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի մայիսի 19-ից հունիսի 3-ն անցկացվելիք արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Սա Magnus Carlsen Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը Magnus Carlsen Invitational-ն էր, որին Լեւոն Արոնյանը չի մասնակցել։ Առաջին մրցաշարի եզրափակիչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Երկրորդ մրցաշարն անհատական է։ Լեւոն Արոնյանի հետ պայքարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, չինացիներ Դին Լիրենը, Յի Վեյը, Յու Յանջին, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Դանիիլ Դուբովը, ամերիկացիներ Ուեսլի Սոն եւ Հիկարու Նակամուրան, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։

Նոկաուտ մրցակարգով մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակիչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։