«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին ծեծել եւ թալանել են սեփական տանը

00:11   14 մայիսի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Դելե Ալին, նրա ընկերուհին եւ վեց ընկերները հարձակման են ենթարկվել ֆուտբոլիստի տանը, հաղորդում է The Sun-ը։

Երկու զինված եւ դիմակավորված կողոպտիչներ ներխուժել են ֆուտբոլիստի առանձնատուն եւ թալանել նրան՝ տանելով Դելե Ալիի Richard Mille եւ Audemar Piguet երոկւ թանկարժեք ժամացույց եւ նրա ընկերուհու զարդերը։

Հանցագործություն տեղի է ունեցել մայիսի 12-ի գիշերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։