Կորոնավիրուսով է վարակվել նաեւ Պեսկովի կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի Նավկան

18:10   12 մայիսի, 2020

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան վարակվել է կորոնավիրուսով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված է 45-ամյա Նավկային ամուսինը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, ճիշտ է, որ ես նույնպես վարակվել եմ։ Ամեն ինչ կարգին է։ Երկու օրում ամեն ինչ նորմալացավ։ Ջերմություն չունեմ։ Դմիտրին նույնպես բժիշկների հսկողության տակ է։ Ամեն ինչ նորմալ է։ Բուժվում ենք հիվանդանոցում։ Ընտանիքի մյուս անդամները տանը ինքնամեկուսացած են։ Աշխատել է միայն ամուսինս։ Հավանաբար, նրանից եմ վարակվել։ Նա առաջինն է վարակվել»,- Նավկայի խոսքը մեջբերում է Daily Storm-ը։

Նավկան օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է 2006-ին Ռոման Կոստոմարովի հետ պարային զույգերի մրցումներում։ Նավկան նաեւ աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։