«Ալաշկերտը» հաղթեց «Վեստ Արմենիային»՝ 8։1

17:05   11 մայիսի, 2020

Երեւանի «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ եւ առավելության  հասավ 8։1 հաշվով։

«Ալաշկերտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկական գոլ խփեցին Տիագո Գալվաոն, Գուստավո Մարմենտինին, Դավիթ Գատիկոեւը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մայիսի 14-ին «Ալաշկերտը» ստուգողական խաղում կընդունի «Արարատ-Արմենիային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։