Լա Լիգան ակումբներին տեղեկացրել է, որ մրցաշրջանը վերսկսվելու է հունիսի 12-ին

13:16   11 մայիսի, 2020

Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը տեղեկացրել է ակումբներին, որ մրցաշրջանը վերսկսվելու է հունիսի 12-ին, տեղեկացնում է AS-ը:

Սպասվում է, որ մրցաշրջանը կհաջողվի ավարտել մինչև օգոստոս, որպեսզի թիմերը հնարավորություն ունենան օգոստոսին անցկացնել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները:

Իսպանական թիմերն արդեն վերսկսել են մարզումները փոքր խմբերով: Ընդհանուր խմբով մարզումները կվերսկսվեն մայիսի 18-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։