10:15 8 մայիսի, 2020Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունող 12 երկրներից մեկը՝ Դանիան, չի հրաժարվել առաջնության հանդիպումներն ընդունելուց, հայտարարել է Դանիայի ֆուտբոլային միության նախագահը:
2021 թվականի ամռանը Կոպենհագենում անցկացվելիք «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի մրցաշարը չի խանգարի Եվրոպայի առաջնության հանդիպումների անցկացմանը:
Կոպենհագենի ստադիոնը պետք է ընդունի խմբային փուլի 3 և 1/8 եզրափակիչի 1 հանդիպում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպայի 12 քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.