Մահացել է վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը

23:36   7 մայիսի, 2020

65 տարեկանում մահացել է բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր:

Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի երկրորդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի հայրն է: ՀԲՖ-ն ցավակցում է Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։