«Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը

14:50   7 մայիսի, 2020

Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը Ֆրանսիայի ֆուտբոլային իշխանություններին կոչ է արել չեղարկել մրցաշրջանը վաղաժամ ավարտելու որոշումը:

«Մենք դեռ ժամանակ ունենք մրցաշրջանը վերսկսելու և ավարտին հասցնելու համար: Եվրոպայի ավելի քան 10 երկրում ֆուտբոլային առաջնություններն այս ամիս վերսկսվելու են: Չեմ հասկանում՝ ինչու ենք մենք ավարտել մրցաշրջանը:

Եթե մրցաշրջանը չվերսկսվի, ակումբները լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնելու»,- Օլասի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ապրիլի 30-ին հայտարարել էր մրցաշրջանը վաղաժամ ավարտելու որոշում ընդունելու և ՊՍԺ-ին չեմպիոն հռչակելու մասին:

Չեմպիոնների լիգայի ուղեգրերը հատկացվել են ՊՍԺ-ին, «Մարսելին» և «Ռենին», իսկ Եվրոպայի լիգայի ուղեգրերը՝ «Լիլին», «Ռեյմսին» ու «Նիցային»:

Ֆրանսիայի առաջնությունից դուրս կմնան մրցաշարային աղյուսակի 2 հետնապահները՝ «Թուլուզն» ու «Ամիենը», իսկ նրանց տեղը կզբաղեցնեն երկրորդ դիվիզիոնի առաջատարները՝ «Լանսն» ու «Լորյանը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։