20:11 6 մայիսի, 2020Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն երկրորդ հաղթանակը տարավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց խաղարկությունում (արագ շախմատ)։
Չորրորդ տուրում Եվրոպայի թիմը խաղաց ամերիկացիների հետ։ Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Կուբայի հավաքականի նախկին առաջատար Լենիեր Դոմինգեսի հետ եւ պարտության մատնեց 48 քայլում։ Եվրոպայի թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Չորրորդ տուրում Չինաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց հնդիկներին։ Ռուսաստանի թիմն ուժեղ էր մնացյալ աշխարհի հավաքականից՝ 3։1։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած երրորդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցել էր Հնդկաստանի թիմի հետ։ Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության էր հասել Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եվրոպայի հավաքականը հաղթել էր 2,5։1,5 հաշվով։
Առաջատարն է թիմային 7 միավոր վաստակած Չինաստանը։ ԱՄՆ-ն ու Եվրոպայի թիմն ունեն 5-ական միավոր։
Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.