13:06 4 մայիսի, 2020Լոնդոնի «Արսենալը» համաձայնել է իջեցնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, տեղեկացնում է Sport Mole-ն:
«Արսենալն» այժմ 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ռոմայից» պահանջում է 10 միլիոն բրիտանական ֆունտ, ինչը 8 միլիոնով պակաս է ավելի վաղ պահանջված գումարից:
Սպասվում է, որ «Ռոման» ու «Արսենալն» առաջիկա շաբաթների ընթացքում վերջնական համաձայնության կգան հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:
Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:
«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.