«Լիվերպուլը» միացել է Կուլիբալիի տրանսֆերի համար պայքարին

22:28   3 մայիսի, 2020

Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին եւ պատրաստ է նրա տրանսֆերի գործարքում ներառել 30-ամյա խորվաթ պաշտպան Դեյան Լովրենի տեղափոխությունը նեապոլյան ակումբ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

«Նապոլին» 28-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է առնվազն 89 միլիոն ֆունտ ստերլինգ։

Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» եւ ՊՍԺ-ն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։