#Corner. Հայկական ֆուտբոլի ապագա աստղերը, Կադիմյանի բենեֆիսը Բելառուսում, բացառիկ ռեպորտաժ Գլազգոյից

12:37   3 մայիսի, 2020

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 71-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձությունների ամփոփմամբ։

Հայկական ակումբները վերսկսել են մարզումները։ Կարանտինային օրագրում տեղ են գտել հետաքրքիր դրվագներ հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ։

#Corner-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող տաղանդավոր հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

Կպատմենք ավստրիական «Զալցբուրգը» ներկայացնող Գեւորգյան երկվորյակ եղբայրների, ռուսական «Կրասնոդար-2»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի եւ ֆրանսիական «Նանտի» ռմբարկու Գոռ Մանվելյանի մասին։

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել «Նեմանում»։ Նա երրորդ գոլն է խփել Բելառուսի առաջնությունում։

Քանի դեռ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով թռիչքներն արգելված են, #CornerThrowback ձեւաչափով ներկայացնում ենք չհրապարակված բացառիկ ռեպորտաժ Գլազգոյից Երեւանի «Ալաշկերտի» եւ շոտլանդական «Սելթիկի» դիմակայության մասին։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի ֆեյսբուքյան խմբին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։