19:12 2 մայիսի, 2020Իտալական «Միլանը» պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի «Ռեալին» սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի հարցով։ Միլանյան ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 35 միլիոն եվրո եւ լրացուցիչ բոնուսներ հետագա հաջողությունների համար, հաղորդում է Sport Mediaset-ը։
Իտալական ակումբը ցանկանում է վերամիավորել խորվաթ կիսապաշտպան Անտե Ռեբիչի եւ Յովիչի հարձակողական զույգը, որը փայլում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։ Ռեբիչը 2019թ․ սեպտեմբերին է երկու տարվա վարձակալությամբ տեղափոխվել «Միլան»։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Յովիչի համար անցած ամռանը «Այնտրախտին» վճարել է 60 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.