Իսպանական ակումբները մայիսի 4-ից կվերսկսեն մարզումները

11:56   29 ապրիլի, 2020

Իսպանական ակումբներն արդեն հաջորդ շաբաթ հնարավորություն կունենան վերսկսել մարզումները: Այս մասին հայտարարել է անձամբ Իսպանիայի վարչապետը:

«Ֆուտբոլիստները կարող են մայիսի 4-ից վերսկսել մարզումները: Նրանք 2 շաբաթ կմարզվեն անհատական ծրագրով, իսկ արդեն մայիսի 18-ից կարող են վերսկսել մարզումները խմբերով:

Իսպանիայի առաջնության վերսկսման ժամկետի վերաբերյալ դեռ ընդունված որոշում չկա»,- Իսպանիայի վարչապետի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրում ֆուտբոլային մրցաշրջանը նախատեսվում է վերսկսել հունիսի 5-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։