16:11 27 ապրիլի, 2020Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունող 12 երկրներից մեկը՝ Դանիան, հնարավոր է, հրաժարվի առաջնության հանդիպումներն ընդունելուց, հայտարարել է Դանիայի ֆուտբոլային միության նախագահը:
«Ես մտահոգված եմ, որ մենք, հնարավոր է, չկարողանանք Կոպենհագենում ընդունել Եվրոպայի առաջնության հանդիպումները: Այս պահին դրա հավանականությունը 50 տոկոս է:
Կան որոշ խնդիրներ, որոնք շտապ լուծում են պահանջում: Միայն այդ խնդիրները լուծելուց հետո մենք կարող ենք վստահ լինել, որ Կոպենհագենը կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները»,- Դանիայի ֆուտբոլային միության նախագահ Յեսպեր Մելերի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Նշենք, որ 2021 թվականի ամռանը Կոպենհագենում նախատեսված է անցկացնել «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի 3 փուլ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպայի 12 քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.