Թենիսի մրցաշրջանը օգոստոսի 3-ից շուտ չի վերսկսվի

14:46   27 ապրիլի, 2020

Թենիսի 2020 թվականի մրցաշրջանը վերսկսելու հնարավորությունը կքննարկվի միայն օգոստոսի 3-ից հետո, հայտնում է Marca-ն:

Նման որոշում ընդունել են թենիսի մրցաշարերի կազմակերպիչները, որոնք վստահ են, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի մրցաշարերն անցկացնել առանց ֆինանսական կորուստների:

Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։

Ավելի վաղ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտարարել էին թենիսի մրցաշրջանը մինչև հուլիսի 13-ը հետաձգելու մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։