11:11 25 ապրիլի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
Ֆրանսիական La Valette du Var ակումբի ակադեմիայում հանդես է գալիս 13-ամյա հայ կիսապաշտպան Ալբերտ Մանուկյանը:
«Մանուկյանների ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել 2005 թվականին: 1 տարի անց ծնվել է Ալբերտը»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հորեղբայրը՝ Վանիկ Մանուկյանը:
«Ալբերտը ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից: Այս տարիների ընթացքում նա Ֆրանսիայում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել պատանեկան մակարդակում, ընդգրկվել է տարածաշրջանի լավագույն 10 ֆուտբոլիստների թվում, ինչից հետո նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել «Մարսելը», «Նիցան» և «Լիոնը»:

Իմ եղբորորդին տիրապետում է հուժկու հարվածների և հիանալի տեխնիկայի: Նախորդ տարի նրա թիմը դուրս եկավ Մոնպելյեում կայացած մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Բարսելոնային»: Մրցաշարին մասնակցում էին նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի», «Լիոնի» և «Ռեալի» պատանեկան թիմերը:
Ալբերտը հաճախ է լինում հայրենիքում: Նախորդ տարի նա Երևանում մասնակցեց Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականի հավաքին: Նրա երազանքն է՝ մի օր համալրել իր հայրենիքի ազգային հավաքականի կազմը»,- նշել է Վանիկ Մանուկյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.