Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը. Մխիթարյանի գրառումը Հայոց Ցեղասպանության 105- րդ տարելիցի կապակցությամբ

11:22   24 ապրիլի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել:

«Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.