Իսպանիայում մինչև 2021 թվականը հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների

15:30   24 ապրիլի, 2020

Իսպանիայի կառավարությունը նախատեսում է արգելել երկրում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը մինչև 2021 թվականի հունվար, տեղեկացնում է ESPN-ն:

Իսպանիայի կառավարությունն այդ որոշման մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին: 

Նշվում է, որ եթե առաջիկա ամիսներին հաջողվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի դարձնել, կառավարությունը կվերանայի որոշումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայում մտադիր են վերսկսել ֆուտբոլային մրցաշրջանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։