Հնգակի օլիմպիական չեմպիոն․ Մնացել եմ տանը կնոջս եւ 2 հոգեկանների հետ (ֆոտո)

22:49   23 ապրիլի, 2020

Բիաթլոնի հնգակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 13-ակի չեմպիոն, մարզական կարիերան այս տարի ավարտած Մարտեն Ֆուրկադը կատակել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով կարանտինում մնալու վերաբերյալ։

«Մնացել եմ տանը կնոջս եւ երկու հոգեկանների հետ»,- Ինստագրամում իր էջի նկարագրությունում գրել է 31-ամյա լեգենդար ֆրանսիացի մարզիկը։

Ֆուրկադն ունի երկու դուստր, ավագը ծնվել է 2015-ին, կրտսերը՝ 2017-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։