15:19 9 սեպտեմբերի, 2012Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող գերմանացի Քեւին Կուրանյին դիտել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիտալի Կլիչկո –Մանուել Չառ մենամարտը:
«Նկատելի էր, որ Կլիչկոն ավելի ուժեղ է, չնայած նրան, որ Չառը փորձում էր ներդնել ուժերի առավելագույնը: Նա ամեն ինչ արեց մենամարտը շարունակելու համար: Սակայն բժիշկը ճիշտ որոշում կայացրեց եւ դադարեցրեց մենամարտը»,- Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Վիտալի Կլիչկո – Մանուել Չառ մենամարտը դադարեցվել է չորրորդ ռաունդում գերմանացի բռնցքամարտիկի ունքի վնասվածքի պատճառով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.