18:11 22 ապրիլի, 2020Հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի հիմնադիր եւ սեփականատեր, 44-ամյա անգլիացի Դեւիդ Բեքհեմը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է Արքայական թիմի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը, հաղորդում է Goal.com-ը։
Դեւիդ Բեքհեմը հույս ունի Խամես Ռոդրիգեսի մեծության աստղի շնորհիվ առեւտրային օգուտներ ունենալ մեկնարկելիք մրցաշրջանում։
28-ամյա Խամես Ռոդրիգեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո։ «Ռեալը» մտադիր է վաճառել ֆուտբոլիստին, որը եւս ցանկանում է փոխել թիմը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.