17:41 20 ապրիլի, 2020Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կողմ է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եզրային պաշտպան Դավիդ Ալաբայի տեղափոխությանն Արքայական ակումբ, հաղորդում է իսպանական AS-ը։
27-ամյա ավստրիացի ֆուտբոլիստն ապագայում կարող է փոխարինել 31-ամյա բրազիլացի Մարսելոյին։
Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Երկարաձգման վերաբերյալ պայմանավորվածություն կողմերը չունեն։
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Բավարիայի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.