11:11 18 ապրիլի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
16-ամյա կիսապաշտպան Համլետ Մկրտչյանը 2018 թվականից հանդես է գալիս Լեհաստանում:

«Ծնվել եմ 2003 թվականին՝ Երևանում: Լեհաստան եմ տեղափոխվել շուրջ 2 տարի առաջ»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է Համլետը:
«Ֆուտբոլ խաղում եմ 6 տարեկանից: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել Ավանի ակադեմիայում: Մինչև Լեհաստան տեղափոխվելը խաղացել եմ Երևանի «Արարատի» պատանեկան թիմում, որտեղ առաջընթաց եմ գրանցել մարզիչների գրագետ աշխատանքի շնորհիվ:

Հիմնականում հանդես եմ գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, ամենից շատ սիրում եմ արդյունավետ փոխանցումներ կատարել և օգտակար լինել թիմին: Երբեմն մարզիչն ինձ օգտագործում է կիսապաշտպանության աջ եզրում:
2018 թվականին 6 ամիս խաղացել եմ լեհական KS Sparta Miejska Górka թիմում, որտեղ ինձ նկատել են MKS Piast Żmigród-ի սկաուտները և հրավիրել են ակումբ: Այստեղ ես հանդես եմ գալիս ավագ թիմակիցներիս հետ՝ մինչև 19 տարեկանների թիմում:
Ես դեռ հրավեր չեմ ստացել Հայաստանի պատանեկան հավաքականներից, սակայն, հուսով եմ, որ մոտ ապագայում դա տեղի կունենա: Իմ երազանքն է խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում և պաշտպանել իմ երկրի պատիվը»,- նշել է Համլետ Մկրտչյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.