«Բացահայտելով տաղանդների». Կիսապաշտպան Կանադայից՝ Հայաստանի Մ17 հավաքականում (ֆոտո)

11:30   17 ապրիլի, 2020

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

Կանադայում հանդես եկող 16-ամյա կիսապաշտպան Վահան Սարգսյանն արդեն հրավիրվել է Հայաստանի Մ14 և Մ15 հավաքականներ:

«Ծնվել եմ Երևանում` 2003 թվականին: 2 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Կանադայի Տորոնտո քաղաք: Ֆուտբոլ խաղում եմ 4 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վահանը:

«Այժմ հանդես եմ գալիս Oakville FC ակումբի` Կանադայի Մ21 տարեկանների առաջին դիվիզիոնը ներկայացնող երիտասարդական թիմում: Մինչ այս խաղացել եմ North Mississauga FC ակումբի Մ17 տարեկանների պատանեկան թիմում` Ontario Player Development League-ում:

2017-ի և 2018-ի ամռանը մասնակցել եմ Հայաստանի Մ14 և Մ15 հավաքականների հավաքներին՝ Սարգիս Մովսիսյանի և Աղվան Այվազյանի ղեկավարությամբ:

Միշտ ուշադրությամբ հետևում եմ հայկական ֆուտբոլին: Հետաքրքրությամբ դիտում եմ ձեր #Corner հաղորդումը, հատկապես «Հայերը դրսում» խորագիրը, քանի որ ես էլ եմ հայ և նույնպես խաղում եմ արտերկրում: 

Հրավեր էի ստացել մասնակցելու Հայաստանի Մ17 հավաքականի հավաքին, որը պետք է անցկացվեր ապրիլի 24-ից 27-ը՝ Երևանում: Սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հավաքը հետաձգվել է:

Երազում եմ մի օր հրավեր ստանալ Հայաստանի ազգային հավաքականից: Դա մեծ պատիվ կլինի իմ և ընտանիքիս համար»,- նշել է Վահան Սարգսյանը:

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.