Բրոնզե մեդալ` աշխարհի առաջնությունից

21:53   8 սեպտեմբերի, 2012

Թաիլանդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց մեկ բրոնզե մեդալ:

60 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը երեք հաղթանակից հետո հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ռուսաստանցի Զաիրբեգ Մուզարովին` 0:4, 1:6: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վոլոդյա Ֆրանգուլյանը 3:2, 2:1 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ:

50 կգ քաշային կարգում Գեւորգ Արզումանյանն առաջին գոտեմարտում 6:0, 7:3 հաշվով պարտության մատնեց ճապոնացի Յույա Կավաբատային, սակայն երկրորդ գոտեմարտում 0:3, 1:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մագոմեդ Մագոմեդալիեւին: Ռուսաստանցի ըմբիշը հետագայում հասավ մինչեւ եզրափակիչ եւ նվաճեց ոսկե մեդալը: Գեւորգ Արզումանյանը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար, սակայն երկու սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո բրոնզե մեդալի համար վճռական գոտեմարտում 0:1, 0:6 հաշվով պարտվեց իրանցի Ալիռեզա Ղորբան Հաթամիին:

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկում 7:0, 3:1 հաշվով հաղթեց շվեդ Լարս Կիմ Ստենբերգին, 1/8 եզրափակիչում 9:3, 8:3 հաշվով պարտության մատնեց ղազախ Սակեն Այտժանովին, քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Զաուր Մակիեւին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գրիգոր Գրիգորյանը 2:0, 3:4, 0:2 հաշվով պարտվեց Նյամբայար Բաատարին:

96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վիկտոր Կազիշվիլին հենց առաջին գոտեմարտում պարտվեց մոնղոլ Խուդերբուլգա Դորխանդին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.