ՄՕԿ նախագահ. Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով մի քանի հարյուր միլիոն դոլար ենք կորցրել

09:14   13 ապրիլի, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Տոկիո-2020-ի խաղերի հետաձգման պատճառով կազմակերպությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի կորուստ է կրել:

«Պետք չէ մեզ մեղադրել այն բանի համար, որ մենք բավականին ուշ որոշում ընդունեցինք հետաձգել Օլիմպիական խաղերը: Նման որոշումներ ընդունելուց առաջ պետք է մանրամասն քննարկել ամեն ինչ:

Օլիպիական խաղերի հետաձգումը մեզ մի քանի հարյուր միլիոն դոլարից է զրկել, չնայած կորուստների իրական չափը դեռ հայտնի չէ»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

2021 թվականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերը կանցկացվեն «Տոկիո-2020» անվանմամբ, իսկ Օլիմպիական խաղերը կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով մեկ տարով հետաձգելու որոշումը չի ստիպի ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։