Ավստրիայի սպորտի նախարար․ Հնարավոր է Ֆորմուլա-1-ի Ավստրիայի Մեծ մրցանակի անցկացումը հուլիսի 5-ին

18:12   11 ապրիլի, 2020

Ավստրիայի սպորտի նախարար Վերներ Կոգլերը կարծում է, որ հնարավոր է Ֆորմուլա-1-ի Ավստրիայի Մեծ մրցանակի անցկացումը նախատեսված ժամկետում։ Ֆորմուլա-1-ի օրացույցով, այն պետք է տեղի ունենա հուլիսի 5-ին։

«Եթե Ֆորմուլա-1-ը պատրաստ լինի, ապա մեր փուլի անցկացումը նախանշած ժամկետում հնարավոր է։ Կազմակերպիչները կհետեւեն սանիտարական կանոններին եւ երկիր ելք ու մուտքի օրենքներին։ Մրցաշրջանը սկսելու շանս կա»,- Ավստրիայի սպորտի նախարարի խոսքը մեջբերում է Kleine Zeitung-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ֆորմուլա-1-ի մրցաշրջանը դեռ չի մեկնարկել։ Ավստրալիայի եւ Մոնակոյի փուլերը չեղարկվել են։ Բահրեյնի, Վիետնամի, Չինաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ադրբեջանի եւ Կանադայի փուլերն անորոշ ժամանակով հետաձգվել են։ Ֆրանսիայի փուլի անցկացումը եւս հարցականի տակ է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։