Նոր կոնֆլիկտ «Բարսելոնայում». Տնօրենների խորհրդի 6 անդամ հրաժարական է տվել

12:13   10 ապրիլի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի 6 անդամ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած տարածայնությունների պատճառով հրաժարական է տվել, տեղեկացնում է Sport.es-ը:

Հրաժարական տված տնօրենների թվում են Էմիլի Ռուսոն, Էնրիկե Տոմբասը, Սիլվիո Էլիասը, Մարիա Տեշիդորը, Ժոզեպ Պոնտը և Ժորդի Կլասմիլյան: 

«Բարսելոնայի» արդեն նախկին տնօրենները հայտնել են, որ ակումբն առաջիկայում լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնելու Խոսեպ Մարիա Բարոտոմեուի վարած քաղաքականության պատճառով:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակումբի հաշիվներից 1 միլիոն եվրո էր հատկացրել սոցիալական ցանցերում իրեն քննադատողներին վարկաբեկելու համար: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։