UFC 249 մրցաշարը կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց

11:45   10 ապրիլի, 2020

UFC 249 մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է, հայտնել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթը:

«Մենք զանգ ենք ստացել բարձր օղակներից և չենք կարող անցկացնել ապրիլի 18-ին նախատեսված մենամարտերը: Դրանք ոնորոշ ժամանակով հետաձգվում են»,- Ուայթի խոսքը փոխանցում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում պետք է մրցեին ամերիկացիներ Տոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեթժին:

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր տեսակի մարզական միջոցառումները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։