Մյուլեր. Այդ ժամանակ շատ մոտ էի «Բավարիայից» հեռանալուն

10:15   10 ապրիլի, 2020

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատմել է, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում լրջորեն մտածել է «Բավարիայից» հեռանալու մասին:

«Նիկո Կովաչի գլխավորությամբ ես դուրս էի մնացել թիմի մեկնարկային կազմից: Այդ ժամանակ լրջորեն մտածում էի ակումբից հեռանալու մասին: Ես չեմ կարող նստել պահեստայինների նստարանին, եթե արժանի եմ լինել խաղադաշտում:

Հիմա ամեն ինչ կարգին է: Ֆլիկը վստահում է ինձ, իսկ ես կրկին ինձ երջանիկ եմ զգում»,- Goal.com-ի հաղորդմամբ՝ ասել է Մյուլերը:

Ապրիլի 7-ին «Բավարիան» հայտարարել էր 30-ամյա Մյուլերի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Գերմանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Թոմաս Մյուլերը «Բավարիայի» ակումբային ակադեմիա է ընդունվել 2000 թվականին: Ակումբի հիմնական թիմի կազմում Մյուլերն իր մրցելույթները սկսել է 2008 թվականից՝ ակումբի կազմում մասնակցելով 343 հանդիպման և խփելով 116 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։