Լուիս Սուարես․ «Բարսելոնան» ինձ նոր պայմանագիր չի առաջարկել

23:14   9 ապրիլի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի բանակցում ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։

«Ես արդեն ասել եմ, թե ինչ պայմանագրային վիճակում ենք։ Ակումբն ինձ նոր պայմանագիր չի առաջարկել։ Բայց հիմա դրա մասին չեմ մտածում՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է աշխարհը։ Հիմա նպատակս պայմանագիրը մինչեւ վերջ կատարելն է։ Կգա ժամանակը, եւ մենք կնստենք ու կքննարկենք ապագան։ Ես լավ հարաբերություններ ունեմ ակումբի հետ»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն։

33-ամյա ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուիս Սուարեսը մասնակցել է 17 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Լուիս Սուարեսի վերադարձը խաղադաշտ սպասվում է մայիսին, եթե վերսկսվի մրցաշրջանը։ Ֆուտբոլիստը վիրահատվել էր հունվարին, փետրվարին քայլում էր հենակների օգնությամբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։