ՈւԵՖԱ-ն բանակցում է Եվրո-2020-ի 12 քաղաքների հետ

20:11   9 ապրիլի, 2020

ՈւԵՖԱ-ում մեկնաբանել են եվրոպական մամուլի տարածած լուրերը, թե 2021 թվականին անցկացվելիք Եվրո-2020-ի 12 քաղաքների թիվը կկրճատվի։ ՈւԵՖԱ-ից Sky Sports-ին հայտնել են, որ կազմակերպությունը բանակցում է քաղաքների հետ՝ նպատակ ունենալով անփոփոխ թողնել անցկացման ստադիոնները։ Սակայն մրցաշարի օրացույցը դեռ չի հաստատվել։

Իտալիայում եւ Իսպանիայում մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո չեն կարողանա պատրաստ լինել Եվրո-2020-ին, իսկ 10 ստադիոններում հաջորդ ամռանն արդեն նախատեսված են ոչ ֆուտբոլային միջոցառումներ։

Հիշեցնենք, որ Իտալիայում Եվրո-2020-ի հանդիպումներ պետք է ընդունի Հռոմը, Իսպանիայում՝ Բիլբաոն։

Եվրո-2020-ը նախատեսված էր անցկացնել այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ Եվրոպայի 12 քաղաքներում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը մեկ տարով հետաձգվեց:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.