Լաուտարո Մարտինեսի գործակալը մեկնաբանել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության լուրերը

13:20   9 ապրիլի, 2020

Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը խոսել է իր հաճախորդի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:

«Լաուտարոն երկարաժամկետ պայմանագիր ունի «Ինտերի» հետ և երջանիկ է զգում թիմում: Այնուամենայնիվ, նրա համար շատ հաճելի է «Բարսելոնայի» պես թիմի հետաքրքրությանն արժանանալը: 

Չգիտեմ՝ ինչ է գրում մամուլը: Այս պահին մենք ոչինչ ասել չենք կարող»,- 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Լաուտարո Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018-ին արգենտինական «Ռասինգից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» 22-ամյա հարձակվողի հետ համաձայնության է եկել պայմանագրի ժամկետի և աշխատավարձի հարցում: Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ Այդքան է ստանում նաեւ 2019թ. ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։