Կլոպը՝ Մանեի հետ առաջին հանդիպման մասին. Նա նման էր ռեփերի

11:50   9 ապրիլի, 2020

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի մասին պատմող վավերագրական ֆիլմում վերհիշել է 27-ամյա հարձակվողի հետ առաջին հանդիպումը:

«Հիշում եմ Մանեի հետ առաջին հանդիպումը: Այդ ժամանակ ես դեռ «Բորուսիայի» գլխավոր մարզիչն էի, իսկ Մանեն խաղում էր «Զալցբուրգում»: Նկատեցի բեյսբոլի գլխարկով մի տղայի, որն ավելի շատ նման էր ռեփերի: Այդ պահին մտածեցի, որ ինձ երբեք այսպիսի ֆուտբոլիստ հարկավոր չի լինի:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մարդկանց հարցում սխալվելը երբեմն արդարացված է: Հետևեցի Մանեի կարիերային և հիմա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ Սադիո Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Սաութհեմփթոնից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։