«Բավարիան» նոր պայմանագրի հարցում համաձայնության է եկել թիմի կիսապաշտպանի հետ

09:40   9 ապրիլի, 2020

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն առաջիկա օրերի ընթացքում նոր պայմանագիր կկնքի թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի հետ, տեղեկացնում է Kicker-ը:

«Բավարիան» ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կկնքի Ալկանտարայի հետ՝ նախատեսված մինչև 2023 թվականի հունիս:

Տիագո Ալկանտարան «Բավարիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայից»: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ «Բավարիան» ապրիլի 7-ին նոր պայմանագիր էր կնքել թիմի գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։