Ռոնալդինյոն բանտից տեղափոխվել է հյուրանոց եւ կմնա կալանքի տակ

00:55   8 ապրիլի, 2020

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն բանտից տեղափոխել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի հյուրանոցներից մեկը եւ կմնա կալանքի տակ, հաղորդում է Football Espana-ն։

Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։

Մարզական կարիերայի ընթացքում լեգենդար ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ  2 անգամ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի սուպերգավաթակիր, «Միլանի» հետ՝ Իտալիայի չեմպիոն, ազգային հավաքականի կազմում 1 անգամ դարձել է Կոպա Ամերիկայի, 1 անգամ էլ՝ աշխարհի չեմպիոն:

Ռոնալդինյոն 2005 թվականին ճանաչվել է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։