Ռայան Գիգզը Ռոնալդուին չի ընդգրկել «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդանշական հավաքականում

00:25   8 ապրիլի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռայան Գիգզը ակումբի մամուլի ծառայության խնդրանքով ներկայացրել է իր նախկին ակումբակիցներից կազմված խորհրդանշական հավաքական։

Ուելսցի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1990-2014 թվականներին։ Ռայան Գիգզը խորհրդանշական հավաքականում չի նշել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Դարպասապահ․ Պետր Շմեյխել։

Պաշտպաններ․ Գարի Նեւիլ, Ռիո Ֆերդինանդ, Միկայել Սիլվեստր, Դենիս Իրվին։

Կիսապաշտպաններ, Ռոյ Քին, Նիկի Բատ, Փոլ Սքոուլզ, Դեւիդ Բեքհեմ։

Հարձակվողներ․ Ուլե-Գունար Սուլշեր, Ուեյն Ռունի։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին, 292 խաղում խփել է 118 գոլ, կատարել 69 գոլային փոխանցում, դարձել Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։