Սուլշեր․ Ֆուտբոլը հեշտ թիրախ է քննադատության համար

22:55   7 ապրիլի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ ճգնաժամային իրավիճակում ֆուտբոլիստները բարձր վարձատրության պատճառով հայտնվում են քննադատության թիրախում։

«Ես կարծում եմ, որ ֆուտբոլը քննադատության համար հեշտ թիրախ է։ Անարդար կլիներ ֆուտբոլիստներին կամ առանձին խաղացողների ինչ-որ բանի կոչ անել, քանի որ նրանք արդեն կատարում են մեծ աշխատանք հասարակությունում՝ փորձելով օգնել այս ճգնաժամային իրավիճակում։

Խաղացողների եւ ակումբների միջեւ ընթանում են քննարկումներ, թե ինչ ներդրում պետք է ունենալ։ Բոլորս էլ ցանկանում եմ շուտ հաղթահարել այս վիճակը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայում ֆուտբոլիստների մի մասը դեմ է արտահայտվել աշխատավարձի կրճատմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։