ՖԻՖԱ․ Ֆուտբոլիստների պայմանագրերը պետք է երկարաձգվեն մինչեւ մրցաշրջանի փաստացի ավարտը

21:54   7 ապրիլի, 2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում մշակել է ակումբների եւ ֆուտբոլիստների միջեւ պայմանագրերի եւ առաջիկա տրանսֆերային պատուհանի վերաբերյալ հանձնարարականների փաթեթ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

ՖԻՖԱ-ն ակումբներին հորդորել է երկարաձգել հունիսի 30-ին ավարտվող պայմանագրերը մինչեւ մրցաշրջանի փաստացի ավարտը։

Հանձնարականը ՖԻՖԱ-ն քննարկել է ակումբների եւ ֆուտբոլիստներին ներկայացնող կազմակերպությունների հետ։ Այն հավանության է արժանացել ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոյում։ 

Սպասվում է, որ մրցաշրջանը կվերսկսվի ամռանը եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 3-ը։

ՖԻՖԱ-ն նաեւ հորդորել է տրանսֆերային փուլը սկսել մրցաշրջանի փաստացի ավարտից հետո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։