The Score. Ֆուտբոլային թոփ-5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստները

15:51   7 ապրիլի, 2020

Ամերիկյան The Score գործակալությունը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլային թոփ-5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին:

Գործակալության վարկածով՝ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն է, Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստը՝ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան, իսկ իտալական Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստը՝ «Ատալանտայի» սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքն է, իսկ ՖԻՖԱ-ն նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։