Կարեն Խաչանովի մարզումը որդու հետ

12:13   7 ապրիլի, 2020

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

23-ամյա թենիսիստը ցույց է տվել՝ ինչպես է պահպանում մարզավիճակը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում:

«Կարանտինում իմ մարզումներն այսպես են լինում»,- տեսանյութին կից գրել է մարզիկը:

Հիշեցնենք, որ COVID-19-ի համավարակի պատճառով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր մարզական միջոցառումները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։