Բրունու Ալվեշ. Ռոնալդուն երբեք չի հաղթել ինձ օդային պայքարում

11:52   7 ապրիլի, 2020

Իտալական «Պարմայի» կենտրոնական պաշտպան, պորտուգալացի Բրունու Ալվեշը խոսել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն արագաշարժ և տեխնիկապես հզոր ֆուտբոլիստ է, սակայն նա երբեք չի կարողացել հաղթել ինձ օդային պայքարում: 

Նա լավագույն ֆուտբոլիստն է խոտածածկին, սակայն օդային պայքարում՝ կասկածում եմ»,- ասել է 38-ամյա Ալվեշը Ինստագրամի իր պաշտոնական էջում հեռարձակված ուղիղ միացման ընթացքում՝ պատասխանելով հետևորդներից մեկի հարցին:

Նշենք, որ Բրունու Ալվեշը Պորտուգալիայի ազգային հավաքականում հանդես է եկել 2007-2018 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։