ՖԻՖԱ-ն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը

18:11   6 ապրիլի, 2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը՝ թույլ տալով ազգային լիգաներին ինքնուրույն որոշել առաջնությունն ավարտին հասցնելու ժամկետը, հաղորդում է The Athletic-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանն ավարտին հասցնելու վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը ՖԻՖԱ-ն կհրապարակի առաջիկա օրերին։

Կտեղափոխվեն նաեւ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակային սահմանները։ Ակումբները հնարավորություն կունենան երկարաձգել ֆուտբոլիստների պայմանագրերը մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Խոսքն այն պայմանագրերի մասին է, որոնք ավարտվում են հունիսի 30-ին։

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մրցաշրջանները պետք է ավարտել մինչեւ օգոստոսի 3-ը։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։